Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Չակ Հեյգելը հաստատվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում

Չակ Հեյգելը հաստատվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում
27.02.2013 | 11:01

Ամերիկյան Սենատը Չակ Հեյգելին հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում այն բանից հետո, երբ հանրապետական սենատորները հանեցին իրենց առարկությունները։
Նեբրասկայից նախկին սենատորը հաստատվել է 58 ձայնով, 41 սենատոր դեմ է հայտարարվել Հեյգելին պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատելու հարցում։ Պաշտպանության նախարարի պաշտոնում վերջինս կփոխարինի Լեոն Փանետային։

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ